•  

    Այսօր 77 տարեկանում  մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից ազատագրված Մամիկոն Խոջոյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական բռնության» հասակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

    «Բացի անմարդկային կտտանքների ենթարկելուց, ադրբեջանական կողմը հայ գերու կյանքի ու առողջության համար վտանգավոր հեղուկ է ներարկել, որը մահվան պատճառ է հանդիսացել»,- Panorama.am-ին ասաց Լ.Ալավերդյանը:

    Լարիսա Ալավերդյանը ցավակցություն է հայտնել Խոջոյանների ընտանիքին՝  հավելելով, որ իրենք հետևողական են լինելու Եվրադատարունում գործի քննությանը:

    Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Մամիկոն Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը, կասկածներ էր հայտնել, որ Ադրբեջանում հորը «սալյարկա» են ներարկել. «Մենք, որ հիվանդանոցում ասում էինք արյան անալիզի պատասխանները տվեք, տեսնենք, չէին տալիս: Ինձ թվում ա, որ սալյարկա են ներարկել, որտև էս մարդը մի ուրիշ ձև ա փոխվում»:

    Հիշեցնենք` 2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը:

  • Մահացել է Մամիկոն Խոջոյանը...«Ադրբեջանում կյանքին ու առողջությանը վտանգավոր հեղուկ էր ներարկվել»

  • Write a comment
    Read 6736 times Last modified on Wednesday, 21 May 2014 13:40
    Write comments...
    or post as a guest
    Loading comment... The comment will be refreshed after 00:00.

    Be the first to comment.

    Load More Comments... NOTING
    All Videos